Թուրքական իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նախկին անձնական խորհրդականին երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում, հայտնում Hurriyet-ը:
Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետ Գյուրջան Բալըքը կասկածվում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն նրան ազատել էր զբաղեցրած պաշտոնից դեռ հուլիսի 26-ին: