Դերսիմցի հայերի զանգվածային մկրտություն՝ Ստամբուլի Սբ. Ստեփանոս եկեղեցում

17:41     19 օգոստոսի, 2016

Դերսիմցի հայերի ազգային ինքնությանը վերադարձի շրջանակում Ստամբուլի Սրբ Ստեփանոս հայկական եկեղեցում օգոստոսի 14-ին զանգվածային մկրտություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայում շարունակվում է ազգային ինքնությանը վերադառնալու համար Հայոց ցեղասպանության տարիներին ճնշումների արդյունքում հավատափոխ` մուսուլման դարձած հայերի քրիստոնեական արմատներին վերադարձի պայքարը:

Տեր հայր Տրդատ Ուզունյանի կողմից անցկացված զանգվածային մկրտության արարողությամբ քրիստոնեություն են ընդունել դերսիմցի 8 հայեր:


© armedia.am