ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ-CIA) 13 պաշտոնյա մասնակցություն է ունեցել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին: Այս մասին ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գրել է «Twitter» սոցկայքի իր էջում, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին:
«Թարմ ապացույցներ ունեմ, որ CIA–ի 13 բարձրաստիճան պաշտոնյա օգնել է ձախողված հեղաշրջմանը: Առաջիկա օրերին նրանց անունները կհրապարակեմ»,- նշված է եղել Թրամփի թվիթերյան գրառման մեջ: