Ֆիլիպինների նախագահը սպառնացել է երկիրը դուրս բերել ՄԱԿ-ի կազմից

14:49     21 օգոստոսի, 2016

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ ՄԱԿ-ի կազմից՝ ի պատասխան երկրում թմրավաճառքի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանական շրջայցերի ժամանակ հաճախակի դարձած սպանությունների կապակցության ՄԱԿ-ի քննադատության, հայտնում է Reuters-ը:

Օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետները քննարդատել էին ֆիլիպինյան իշխանությունների մեթոդները՝ կոչ անելով հրաժարվել առանց դատարանի վճռի կասկածյալներին մահապատժի ենթարկելը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել սպանությունների թիվը կրճատելու համար:

Ֆիլիպինների նախագահը կտրականապես հերքում է սպանությունների կապը իշխանությունների կողմից թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի իրականացման հետ:


© armedia.am