Ռիո-2016. Հայաստանի վերջին ներկայացուցիչները ներգրավվում են պայքարին

13:46     21 օգոստոսի, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին։ Մրցումային վերջին օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից ասպարեզ դուրս կգան ազատ ոճային երկու ըմբիշներ՝ Դեյվիդ Սաֆարյանը (65 կգ) և Գեորգի Կետոևը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Սաֆարյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում իտալացի Ֆրանկ Մարկեսն է։

Կետոևը (97 կգ) ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա առաջին մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն է։


© armedia.am