Իրանի Կենտրոնական բանկի գործողությունները վկայում են այն մասին, որ Իրանը մտադիր է թուլացնել վերահսկողությունը ազգային արժույթի՝ ռիալի նկատմամբ, ինչը կհանգեցնի արժութային երկակի փոխարժեքի քաղաքականության ավարտին, գրում է Bloomberg-ը:
Այժմ երկրի ֆինանսական կարգավորողը թույլ է տվել առևտրային վարկատուներին արտարժույթ գնել ոչ թե Իրանի Կենտրոնական բանկի հրահանգած փոխարժեքով, այլ շուկայականով:
Ինչպես նշել է Իրանի Կենտրոնական բանկի նախկին տնօրեն Քամալ Սեյդալին, իրանական իշխանությունները ցանկում են հրաժարվել ռեալի երկակի փոխարժեքից: