Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին Օլիմպիական խաղերը

09:55     22 օգոստոսի, 2016

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում XXXI Օլիմպիական խաղերի փակման մասին, հայտնում է BBC-ն: 

«Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած փակման արարողության ժամանակ օլիմպիական հերթափոխը փոխանցվել է Տոկիոյին, որտեղ անցկացվելու են 2020 թվականի խաղերը:

Այս կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արարողությանը հայտնվել է Մարիոյի՝ ճապոնական Nintendo ընկերության նույնանուն տեսախաղի հերոսի հանդերձանքով:


© armedia.am