Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում XXXI Օլիմպիական խաղերի փակման մասին, հայտնում է BBC-ն:
«Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած փակման արարողության ժամանակ օլիմպիական հերթափոխը փոխանցվել է Տոկիոյին, որտեղ անցկացվելու են 2020 թվականի խաղերը:
Այս կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արարողությանը հայտնվել է Մարիոյի՝ ճապոնական Nintendo ընկերության նույնանուն տեսախաղի հերոսի հանդերձանքով: