Հյուսիսային Կորեան սպառնում են կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերին՝ ամերիկա-հարավկորեական Ulji Freedom Guardian համատեղ զորավարժությունների ընթացքում Փխենյանի նկատմամբ ագրեսիայի նշանների դեպքում։ Նման հայտարարություն է տարածել Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը:
Զորավարժություններն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչև սեպտեբերի սկիզբը։ Նշվում է, որ դրանց նպատակն է Հյուսիսային Կորեային ուղղված անսպասելի հարվածի և դրա տարածքի զավթման մշակումը։