ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ Գյուլենի արտահանձնումը քննարկելու համար

10:21     22 օգոստոսի, 2016

Ամերիկյան պաշտոնատար անձանց պատվիրակությունը կմեկնի Թուրքիա քննարկելու իսլամական քարոզիչ Ֆեթուlլահ Գյուլենի արտահանձնման պայմանները, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, գրում է թուրքական Hurriyet պարբերականը: 

Վերջինիս փոխանցմամբ՝ բանակցությունների համար Թուրքիա կմեկնեն ԱՄՆ արդարադատության նախարարության 3 աշխատակից և մեկ Պետքարտուղարության աշխատակից:

Թուրքիայի արդարադատության նախարարությունից արդեն հայտարարել են, որ պատրաստ են ամերիկացի գործընկերների այցին: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով` իրենք մտադիր են հայց ներկայացնել Գյուլենի արտահանձնման համար և նրա մեղավորության ապացույցներ ներկայացնել:


© armedia.am