Ամերիկացիների մոտ 60%-ը չի ցանկանում ընտրել Քլինթոնին կամ Թրամփին

11:55     22 օգոստոսի, 2016

Ամերիկացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, չի ցանկանում երկրի նախագահ ընտրել դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին կամ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին վկայում են ABC հեռուստաընկերության և Washington Post թերթի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Նշվում է, որ պատասխանողների 35 տոկոսը կցանկանար քվեարկել այլընտրանքային թեկնածուի օգտին։ Որպես հավելյալ թեկնածու նրանք անվանում են Բերնի Սանդերսին և Թեդ Կրուզին, ովքեր արդեն դուրս են եկել նախընտրական արշավից: Միևնույն ժամանակ հարցվածների 59 տոկոսը անհանգստություն էր հայտնել, որ հավելյալ թեկնածուն կարող է հանգեցնել թեկնածուի հաղթանակի, որն իրենց չի գոհացնում։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ նախագական աթոռին հավակնում են երկու անկախ թեկնածուներ՝ Գերի Ջոնսոնն ու Ջիլ Սթայնը։ Վերջին հարցումների համաձայն՝ Ջոնսոնի օգտին իրենց ձայնն է պատրաստ տալ ամերիկացիների 8, իսկ Ստայնի օգտին՝ 4 տոկոսը։


© armedia.am