Օգոստոսի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ, զգուշացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հանրապետության տարածքում 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: