Բանկոկում ոստիկանությունը կձերբակալի պոկեմոն «որսացողներին»

12:58     22 օգոստոսի, 2016

Բանգկոկի ոստիկանությունը կազմավորել է հատուկ ջոկատ, որը նպատակաուղղված կպայքարի ճանապարհային երթևեկության՝ ղեկին Pokemon Go խաղացող մասնակիցների դեմ:

Ինչպես նշել է Բանգկոկի ոստիկանապետի պաշտոնակատար Սանիթ Մահաթհավորնը, Բանգկոկի 10 առավել վտանգավոր ճանապարհներին կհսկի ճանապարհային ոստիկանության 50 աշխատակից: «Նրանք բոլորը տեսախցիկներով հեռախոսներ ունեն՝ իրավախախտումն արձանագրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է Մահաթհավորնը: Նրա խոսքով՝ հետիոտներին, որոնք պոկեմոններ կբռնեն և այդպիսով կխանգարեն ճանապարհային երթևեկությանը, ևս պատասխանատվության կենթարկեն:

Բանգկոկի ոստիկանության տվյալներով՝ օգոստոսի 10-20-ը ավելի քան 240 վարորդ է տուգանվել վարելիս բջջային հեռախոս օգտագործելու համար: Նրանց մեծ մասն այդ պահին Pokemon Go է խաղացել:


© armedia.am