Քլինթոնի օգնականն աշխատել է արմատական մուսուլմանական պարբերականում

12:25     22 օգոստոսի, 2016

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական Հումա Աբեդինն աշխատել է արմատական մուսուլմանական պարբերականում, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ սաուդյան Journal of Muslim Minority Affairs պարբերականը, որում Աբեդինը 10 տարի աշխատել է որպես խմբագիր, դեմ է հանդես եկել կանանց իրավունքներ տրամադրելուն ու 9/11-ի համար մեղադրել է ԱՄՆ իշխանություններին։ Թերթի գլխավոր խմբագիրը կնոջ մայրն է:

Նշվում է, որ Հումա Աբեդինը պարբերականից հեռացել է 2008 թվականին, իսկ նրա մայրը դեռ շարունակում է մնալ դրա գլխավոր խմբագիրը։ Աբեդինը համարվում է Քլինթոնի ամենահավատարիմ օգնականներից մեկը։


© armedia.am