Թուրքիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

13:58     22 օգոստոսի, 2016

Թուրքիայի իշխանությունները նոր դեսպան են նշանակել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղոդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառով է փոխարինվել Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Ումիթ Յարդըմը, որի դիվանագիտական առաքելության ժամկետը դեռևս չի ավարտվել: 


© armedia.am