Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը քննադատել է Ռուսաստանին՝ ռուսական զինված ուժերի կողմից իրանական Համադան քաղաքում Nojeh ավիաբազան օգտագործելու մասին տեղեկատվության հրապարակման համար: Դեհղանը Ռուսաստանի կողմից այդ տեղեկատվության հրապարակումը որակել է որպես հասարակության առջև ցուցադրական ակցիա:
«Ռուսաստանը ցանկանում է ապացուցել, որ գերտերություն է և ազդեցիկ երկիր, որ ակտիվ գործունեություն է ծավալում անվտանգության ոլորտում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է նախարարը:
Դեհղանը ընդգծել է, որ այս պահի դրությամբ Իրանում օտարերկրյա որևէ զորամիավորում չկա, իսկ ինչ վերաբերում է Համադանի ավիաբազայից Ռուսաստանի օգտվելուն, ապա Իրանը միայն օգնել է Ռուսաստանին՝ նրա ինքնաթիռներին հնարավորություն տալով վերալիցքավորվել Nojeh ավիաբազայում: