Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան կոչ է ԵՄ–ում բանակ ստեղծել: Նրա խոսքերով, դա անհրաժեշտ քայլ է միության արտաքին սահմանների հսկողության համար: Այս մասին Սոբոկտան հայտարարել է Պրահայում անցկացվող ԵՄ դեսպանների և դիվանագիտական առաքելությունների հանդիպման ժամանակ, փոխանցում է utro.ru-ն:
Սոբոտկան մասնավորապես նշել է, որ սպասում է ԵՄ միասնական բանակի ստեղծման ծրագրերի իրականացման զարգացումներին, այդ թվում՝ Եվրոպական հանրության երկրների որոշմանը:
Չեխիայի Կառավարության արտաքին քաղաքական նպատակներից է հանդիսանում Եվրամիության արտաքին սահմանների հսկողությունն ու այն երկրներում իրավիճակի կայունացումը, որտեղից դեպի Եվրոպա ուղևորվում են փախստականները:
Միևնույն ժամանակ, Սոբոտկան մերժել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ԵՄ անդամ երկրների միջև փախստականների մշտական տեղաբաշխման քվոտաներ սահմանելու մասին: