Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համապարփակ ինտեգրացիոն համաձայնության կարելի է սպասել 2020-ական թթ. կեսերին: Նման կանխատեսմամբ հանդես են եկել Եվրոպական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի մասնագետները, հաղորդում է ria.ru-ն:
Փորձագետները պնդում են, որ այս ճանապարհին կարևորագույն քայլ պետք է հանդիսանա ԵՄ կողմից ԵԱՏՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ճանաչումը, ինչը կնպաստի կողմերի միջև պաշտոնական երկխոսությունների մեկնարկին:
Զեկույցի հեղինակներն իրենց եզրակացություններում հիմնվում են այն կանխատեսման վրա, որ ապագայում ԵՄ և ՌԴ միջև հարաբերությունները կվերադառնան կառուցողական դաշտ, այդ իսկ պատճառով հենց այսօրվանից պետք է սկսվեն ուսումնասիրությունները ԵՄ և ԵԱՏՄ միջև համագործակցության հնարավորությունների մասով:
Հեղինակները նաև պնդում են նման համաձայնագրի համապարփակ լինելու կարևորությունը՝ հնարավորինս շատ ոլորտների ընդգրկման համար: