Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կապի զորքերի զինծառայողների ճամբարային հավաքը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Մեկ ամսվա ընթացքում կապավոր զինվորականները զորամիավորման վարչությանն անընդհատ կապով կապահովեն լեռնային պայմաններում, տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Դաշտային պարապմունքներում ներգրավված են 300 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան-10» անօդաչու թռչող համալիրներ-վերահաղորդիչներ:
«Գրանատ» անօդաչու թռչող ապարատների ներգրավմամբ պարապմունքները կապի ստորաբաժանումներն սկսել են կտրտված լեռնային-ժայռոտ տեղանքում 100 և 300 կիլոմետր երթով՝ շարժման ընթացքում մշակելով հրամանատարական կետերի ու շտաբների կապով ապահովման հատուկ ներանցումներ: