Ռուս զբոսաշրջիկները դեռևս չեն շտապում այցելել Թուրքիա

21:59     22 օգոստոսի, 2016

Չնայած ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին՝ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազ մնալ և շատ հեռու է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի միության նախագահ Օսման Այըքը, փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sözcü» թերթին:

Այըքը նշել է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները մեծ հույսեր էին կապում օրեր առաջ տեղի ունեցած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից, սակայն դրանք էլ չարդարացան:

Նրա խոսքով նախորդ տարվա ընթացքում Թուրքիա է այցելել 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալների համաձայն այդ թիվը հազիվ կազմում է 200 հազար:


© armedia.am