Գետում լողացող 1.5 հազար ամերիկացու քամին քշել է Կանադա

09:52     23 օգոստոսի, 2016

Մոտ 1.5 հազար մարդու, ովքեր մասնակցել են ԱՄՆ Սենթ Քլեր գետով լաստերով լողալու ամենամյա միջոցառմանը, ուժեղ քամին քշել է Կանադա, հայտում է CBC հեռուստաալիքը:

Մինչև 50մ/վրկ արագությամբ քամին մասնակիցների լաստերը քշել է կանադական Օնտարիո նահանգի Պորտ Գուրոն քաղաքի ափի մոտ: Կանադայի ափային պահակության ներկայացուցչի խոսքով` լողացողների մոտ չեն եղել փաստաթղթեր, ընդ որում՝ նրանցից շատերը հարբած են եղել: 

Քաղաքի ոստիկանության, ափային պահակության և կամավորների ջանքերի շնորհիվ հաջողվել է բոլորին փրկել:


© armedia.am