Մոտ 1.5 հազար մարդու, ովքեր մասնակցել են ԱՄՆ Սենթ Քլեր գետով լաստերով լողալու ամենամյա միջոցառմանը, ուժեղ քամին քշել է Կանադա, հայտում է CBC հեռուստաալիքը:
Մինչև 50մ/վրկ արագությամբ քամին մասնակիցների լաստերը քշել է կանադական Օնտարիո նահանգի Պորտ Գուրոն քաղաքի ափի մոտ: Կանադայի ափային պահակության ներկայացուցչի խոսքով` լողացողների մոտ չեն եղել փաստաթղթեր, ընդ որում՝ նրանցից շատերը հարբած են եղել:
Քաղաքի ոստիկանության, ափային պահակության և կամավորների ջանքերի շնորհիվ հաջողվել է բոլորին փրկել: