Ադրբեջանն ու ԵՄ-ն համագործակցության առկա մեխանիզմի շրջանակներում վերսկսում են բանակցությունները

10:58     23 օգոստոսի, 2016

Ադրբեջանը և Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:

«Սպասվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրամադրվի հոկտեմբերին մոտ, բայց դա դեռ նախնական ժամկետներ են: Դրանից անկախ՝ մենք վերսկսում ենք ԵՄ-ի հետ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում աշխատանքը»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Մամեդգուլիևի խոսքով՝ այդ խորհրդակցությունները կանցկացվեն անկախ ԵՄ խորհրդի կողմից ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար մանդատի տրամադրման ժամկետներից:


© armedia.am