Ադրբեջանը և Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:
«Սպասվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրամադրվի հոկտեմբերին մոտ, բայց դա դեռ նախնական ժամկետներ են: Դրանից անկախ՝ մենք վերսկսում ենք ԵՄ-ի հետ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում աշխատանքը»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Մամեդգուլիևի խոսքով՝ այդ խորհրդակցությունները կանցկացվեն անկախ ԵՄ խորհրդի կողմից ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար մանդատի տրամադրման ժամկետներից: