Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ

11:12     23 օգոստոսի, 2016

Նյու Յորքի հյուսիսային շրջանի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ, հայտնում է timesunion.com կայքը:

Հարթունյանի գլխավորած հանձնաժողովի խնդիրն է հաստատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունը, խթանել համագործակցությունը նահանգների գլխավոր դատախազների հետ, ինչպես նաև նպաստել իրավական չափանիշների կիրառման հարցում հետևողականությանը:

Հաղորդվում է, որ Հարթունյանը ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։ 


© armedia.am