Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել քննադատելուց առաջ երկու անգամ մտածել

11:42     23 օգոստոսի, 2016

Ի պատասխան Անկարայի կողմից Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների քննադատության՝ Իսրայելի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մեր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ չի նշանակում, որ մենք լուռ կընդունենք թուրքական կողմի անհիմն մեղադրանքները»:

Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել «այլ պետությունների բանակի գործողությունները քննադատելուց առաջ երկու անգամ մտածել»՝ այդկերպ ակնարկելով Սիրիայում և Իրաքում քրդական բազաների նկատմամբ թուրքական օդուժի գործողությունները:

Ավելի վաղ թուրքկական ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի ստիպի լուռ հետևել Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդի վրա Իսրայելի հարձակումներին»:


© armedia.am