Ռուսաստանը շարունակում է օգտագործել Համադանի ավիաբազան. Ալի Լարիջանի

13:41     23 օգոստոսի, 2016

Ռուսաստանը շարունակում է օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, փոխանցում է BBC-ն: «Թռիչքները դադարեցված չեն: Իրանը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Լարիջանին՝ հավելելով, որ Համադանում գտնվող «Շահիդ Նոժե» իրանական բազան ոչ մի գերտերության չի հատկացվել մշտական հիմունքներով:

Ավելի վաղ մի շարք իրանցի պաշտոնյաներ հայտարարել էին, որ Ռուսաստանի օդուժը դադարել է իրանական ավիաբազայի օգտագործումը, իսկ Իրանի պաշտպանության նախարարը Ռուսաստանին քննդատել էր իրանական ավիաբազայի օգտագործման փաստը հանրայնացնելու համար:


© armedia.am