ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, դատական հայց է ներկայացրել The Daily Mail բրիտանական պարբերականի դեմ։ Նշվում է, որ հայցի համար հիմք է դարձել հրապարակումների շարքը, որոնցում պարբերականը պնդել է, որ 1990-ականներին Մելանյա Թրամփն աշխատել է էսկորտում։ Բացի դրանից՝ միլիարդատիրոջ կնոջ դժգոհությունն է հարուցել այն հոդվածը, որում ենթադրություն է արվել, որ այդ ժամանակ նա աշխատել է ԱՄՆ-ում՝ չունենալով համապատասխան վիզա՝ դրանով էլ խախտել է երկրի միգրացիոն օրենսդրությունը։
Հաղորդվում է նաև, որ Թրամփը դիտարկում է նաև նույն թեմայով հրապարակումներ զետեղած այլ պարբերականների դեմ հայցեր ներկայացնելու տարբերակը։