Հյուսիսկորեական իշխանություններն իր՝ արտերկրում գտնվող դիվանագետների երեխաներին հրամայել են վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ հղում անելով Հարավային Կորեայի հետախուզությունում իրենց աղբյուրին:
Վերջինիս փոխանցմամբ՝ Փհենյանի հրամանը վերաբերում է դիվանագետների 25 և բարձր տարիք ունեցող երեխաներին: Նշվում է, որ նման միջոցառումները միտված են կանխելու հյուսիսկորեացի դիվանագետների հնարավոր փախուստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը ընտանիքի հետ փախել է Հարավային Կորեա: