«Բոկո հարամի» առաջնորդը մահացու վիրավորվել է

18:01     23 օգոստոսի, 2016

Նիգերիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Բոկո հարամ» արմատական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել են մի քանի դաշտային հրամանատարներ, իսկ խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն մահացու վիրավորվել է, հայտնում է Reuters-ը՝ նիգերական ռազմաօդային ուժերի մամլո ծառայությանը հղումով:

«Բոկո հարամը» Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գործող իսլամիստական խմբավորում է: Դրա գրոհայինները հարձակումներ են գործում նաև Նիգերում, Կամերունում և Չադում: 


© armedia.am