Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել 2015 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի կաթողիկոսությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքին վերջին զարգացումներն, ինչպես նաև Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմանները և դրանց հավանական ազդեցությունը դատի հարցում: