Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը կարող է տեղափոխվել ՌԴ՝ պատիժը կրելու, գրում է Интерфакс-ը՝ արդարադատության շրջանակներում աղբյուրներին հղումով:
«Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, նա կարող է ռուսական դատարան դիմում գրել՝ հայրենիքում պատիժը կրելու խնդրանքով: Դատարանը հաստատում է դատավճիռն ու ուղարկում ՌԴ արդարադատության նախարարություն՝ կատարման», - ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ համապատասխան իրավապայմանագրային հիմքեր կան: