ՄԱԿ-ն Մոսուլից փախստականների թվի կտրուկ աճ է ակնկալում

18:31     23 օգոստոսի, 2016

ՄԱԿ-ում սկսել են պատրաստվել իրաքյան Մոսուլից փախստականների մեծ հոսքի: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը։ Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների հետևանքով ակնկալվում է, որ քաղաքը կարող է լքել 1,2 մլն մարդ:

Իրաքի բանակի Մոսուլի վրա գրոհը սկսել է 2016 թվականի մարտին, սակայն քաղաքը շարունակում է գտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ:


© armedia.am