ՀՀ քաղաքացի 1954 թվականին ծնված Հենրիխ Աղեկյանը, ով հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, վերադարձվել է հայրենիք: Այս մասին հայտնել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Աղեկյանը հայկական կողմին է փոխանցվել օգոստոսի 23-ին ժամը 18.00-ին», - հայտնել է Կապրիելյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ տղամարդու վիճակը նախնական տվյալներով նորմալ է, սակայն նա անպայման բժշկական հետազոտություն կանցնի:
Նշենք, որ Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և նախկինում ևս փորձեր է արել հատելու հայ-ադրբեջանական սահմանը: