Life.ru-ն հրապարակել է ռուս օդաչուների խցիկից արված 10 գլխապտույտ առաջացնող լուսանկարները: Ցուցակում է նաև Արարատի լուսանկարը:
«Մենք Անթալի-Նովոսիբիրսկ չվերթ էինք իրականացնում, Հայաստանով անցնելիս Արարատ լեռան փառահեղ տեսարան բացվեց: Որոշեցի, որ նման լուսանկար պետք է անպայման լինի իմ հավաքածուում», - նշել է լուսանկարի հեղինակ օդաչուն:
Բացի բիբլիական լեռան լուսանկարից՝ ցուցակում ներառվել են նաև Կովկասյան լեռնաշղթայի, լիալուսնի, Մերապի հրաբխի, Աֆրոդիտեի բլուրների, գիշերային Մոսկվայի և կայծակի լուսանկարներ: