Թուրքիան ցամաքային գործողություն է սկսել Սիրիայում
Թուրքիան սահմանային սիրիական Ջարաբլուս քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություն է սկսել: Հաղորդվում է, որ մարտական գործողություններին մասնակցելու են հրետանին, օդուժը և ցամաքային ուժերը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողության նպատակը «փախստականների նոր հոսքի կանխումն է, բնակչությանը մարդասիրական օգնության հասանելության ապահովումը և ահաբեկչական տարրերից տարածաշրջանի մաքրումը»: