Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժը լուրջ ավերածություններ է առաջացրել Ամատրիչե քաղաքում, մարդիկ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հայտարարել է Ամատրիչեի քաղաքապետ Սերջիո Պիրոցին:
Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 01.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը գտնվել է 10կմ խորության վրա: Ցնցումներ զգացվել են նաև Հռոմում: Ակկումոլի քաղաքի քաղաքապետը հայտարարել է 4 զոհի մասին, սակայն պաշտոնապես դեռևս հաստատված է միայն երկուսը: