Ավելի քան 200 տոննա նավթ է թափվել Կարմիր ծովը Աքաբա քաղաքի նավահանգստի շրջանում վառելիքի արտահոսքի պատճառով, գրում է Haaretz-ը։
Հաղորդվում է, որ նավթային բիծը շարժվում է հարավային ուղղությամբ՝ դեպի Հորդանանի և Սաուդյան Արաբիայի լողափերը։ Բացի դրանից՝ աղտոտման վտանգի սպառնալիքի տակ են գտնվում մարջանե խութերն ու Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքը։
Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարությունն օգնություն է առաջարկել հետևանքների վերացման հարցում, սակայն Հորդանանը հրաժարվել է։ Իսրայելական կողմը հայտնել է, որ նավթի՝ ծովը թափվելու պատճառն իրենց հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ արտահոսքը կարող էր տեղի ունենալ խողովակի վնասման պատճառով։