Գյուլենի արտահանձնման մասին դիմումը կապված չէ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ. ԱՄՆ պետդեպ

11:51     24 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ը Թուրքիայից դիմում է ստացել աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա ընդգծել է, որ դիմումում նշվում է, ոչ թե Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապի մասին, այլ՝ ուրիշ հանցանքների մասին, որոնք, ըստ Անկարայի, գործել է Գյուլենը:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով՝ այժմ ամերիկյան կողմն ուսումնասիրում է Անկարայի փոխանցած փաստաթղթերը՝ պարզելու, թե արդյոք հիմքեր կա՞ն Գյուլենին արտահանձնելու համար, թե՝ ոչ:


© armedia.am