ԱՄՆ-ը Թուրքիայից դիմում է ստացել աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նա ընդգծել է, որ դիմումում նշվում է, ոչ թե Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապի մասին, այլ՝ ուրիշ հանցանքների մասին, որոնք, ըստ Անկարայի, գործել է Գյուլենը:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով՝ այժմ ամերիկյան կողմն ուսումնասիրում է Անկարայի փոխանցած փաստաթղթերը՝ պարզելու, թե արդյոք հիմքեր կա՞ն Գյուլենին արտահանձնելու համար, թե՝ ոչ: