ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն այսօր կժամանի Անկարա, որտեղ բարդ բանակցություններ կունենա թուրքական ղեկավարության հետ: Նշվում է, որ բանակցությունների ժամանակ մասնավորապես կողմերը քննարկելու են սիրիական հակարամատության կարգավորումը և քրդական հիմնախնդիրը: Կողմերը անկասկած կանդրադառնան նաև ԱՄՆ-ի կողմից աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցին:
Նշենք, որ Բայդենի այցը տեղի է ունենում Ակարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում բավականին բարդ ժամանակահատվածում: Թուրքական իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի հետ կապի մեջ: Կողմերի միջև լուրջ տարածայնություններ կան նաև քրդական հարցի շուրջ: