Իտալիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 100 մարդ համարվում են անհետ կորած, հայտնում է իտալական RAI հեռուստաընկերությունը:
Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 01.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը գտնվել է 10կմ խորության վրա: Ցնցումներ զգացվել են նաև Հռոմում:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի արդյունքում զոհվել է 21 մարդ: