ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նախարարները քննարկել են Սիրիայի հարցը, մասնավորապես՝ Հալեպի շուրջ ստեղծված վիճակը, որտեղ սիրիական իշխանությունները ռուսական զինված ուժերի աջակցությամբ մարդասիրական օպերացիա են իրականացնում։
Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել Կիևի վրա իր ազդեցությունը, հետ պահել նրան սադրանքներից և խրախուսել երկխոսությունը Դոնբասի հետ։
Նախատեսվում է, որ ուրբաթ օրը Քերրին և Լավրովը նույն հարցերը կքննարկեն Վիեննայում կայանալիք բանակցություններում: