Արցախի Հանարպետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանարպետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման նախաձեռնությունները՝ դրանք համարելով պահանջված մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: