Թուրքիան Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իհարկե, ողջ միջազգային հանրությունը տեղյակ է այս գործողության մասին», - ասել է նա: