Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ

21:02     24 օգոստոսի, 2016

Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի նկատմամբ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում է նաև գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն և Ազգային գվարդիայի հրամանատար Յուրի Ալերովը:

Գործերը հարուցվել են հետաքննության փաստերի հիման վրա` Դոնբասի պատերազմի ժամանակ արգելված միջոցների օգտագործման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ պատերազմի ժամանակ կիրառվել են անօրինական գործողություններ` զինվորական ղեկավարության հրամանով»,- ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am