Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանին համաձայնության է եկել Էրդողանի հետ

22:48     24 օգոստոսի, 2016

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին երեկ Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Բարզանին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ քննարկվել  են Հյուսիսային Իրաքում գոյություն ունեցող գյուլենական դպրոցների հարցը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձը և թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, փոխանցում է Ermenihaber-ը:

Բարզանին նշել է, որ գյուլենական դպրոցները մեծ վնաս են հասցնում այնտեղ սովորող աշակերտներին՝  հավելելով, որ այդ հարցը կագավորելու ուղղությամբ պաշտոնական Անկարայի հետ ձեռք է բերվել համաձայնություն:

Անդրադառնալով ԻՊ-ի և թուրք-քրդական հարցերին՝ ասել է. «Մենք համաձայնություն ունեինք, թե ինչպես ենք պայքարելու ԻՊ-ի դեմ, քանի որ տարածաշրջանում մեծ  փոփոխություններ են սպասվում: Թուրքիայում թուրք-քրդական կարգավորման գործընթացը շատ կարևոր է, սակայն դրա լուծման համար շատ աշխատանքների  և  ժամանակի կարիք կա»:

Բացի դրանից հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Նշվում է, որ Բարզանին Թուրքիայի հրավերով էր մեկնել Անկարա:


© armedia.am