Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Սպանվել են նաև հարձակումն իրականացրած երկու գրոհայինները: Այժմ համալսարանն ամբողջությամբ ազատվել է հարձակվողներից, փախանցում է BBC-ն:
Համալսարանի շենքի վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին: Շենքի մոտակայքում նախ հզոր պայթյուն է լսվել, իսկ այնուհետև շենքի ներսում և դրսից կրակոցներ են սկսվել: Համալսարանի շատ ուսանողներ և դասախոսներ արգելափակված են մնացել լսարաններում: Շենքի ազատագրման գործողությունը տևել է մոտ 10 ժամ: