Սպիտակ տունն աջակցել է Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողությանը

10:01     25 օգոստոսի, 2016

Սիրիայում Թուրքիայի հարձակվողական գործողությունը էական առաջընթաց է, կարծում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը բազմիցս Անկարային կոչ է արել թուրք-սիրիական սահմանի փակման ուղղությամբ վճռական գործողություններ ձեռնարկել:

Associated Press-ի տեղեկություններով՝ սիրիական Ջարաբլուս քաղաքը ահաբեկիչներից ազատագրելու գործողության պլանը Թուրքիային օգնել են մշակել հենց ամերիկացի ռազմական խորհրդականները:


© armedia.am