Սիրիայում Թուրքիայի հարձակվողական գործողությունը էական առաջընթաց է, կարծում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը բազմիցս Անկարային կոչ է արել թուրք-սիրիական սահմանի փակման ուղղությամբ վճռական գործողություններ ձեռնարկել:
Associated Press-ի տեղեկություններով՝ սիրիական Ջարաբլուս քաղաքը ահաբեկիչներից ազատագրելու գործողության պլանը Թուրքիային օգնել են մշակել հենց ամերիկացի ռազմական խորհրդականները: